5 авг. 2011 г.

Բոուբիլ - սպորտի նոր տեսակ


Վերջերս հրապարակվեց մի նոր խաղ ստեղծված ամերիկացի Սթիվ Վինեկի մտահաղացմամբ: Խաղն իրենից ներկայացնում է երկու խաղերի` բիլիարդի և բոուլինգի խառնուրդ: Բոուբիլի համար նախատեսված խաղադաշտը պատրաստված է բիլիարդի սեղանի նմանությամբ և չորս անգամ ավելի մեծ քան բիլիարդինը: Խաղի կանոնները նույն 8-ball-ի կանոններն են,  սակայն այս խաղում հաղթելու համար Ձեզ հաստատ անհրաժեշտ կլինեն երկար և ամենակարևորը ուժեղ ձեռքեր: Հիմա արդեն Սթիվ Վինեկը կնքել է բազմաթիվ պայմանագրեր բազում հանգստյան գոտիներում բոուբիլի խաղադաշտեր կառուցելու համար: Առաջին անգամ այս միտքը նրա մոտ ծագել է 1985 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այդ մտքի իրագործումը հետաձգվել է մինչև 2008 թվականը: Հիմա արդեն այս խաղը մեծ արագությամբ տարածվել է ԱՄՆ-ում, իսկ մենք կսպասենք մինչև բոուբիլն անցնի օվկիանոսը և հասնի մեզ մոտ : )))






Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis