20 сент. 2011 г.

Աֆորիզմներ, ասույթներ և թևավոր խոսքեր





Ավելի լավ է մահվան գիրկն ընկնել, քան անմահության դուռը.

Կյանքը հետ պտտվող անիվ է, գոնե տեղում մնալու համար պետք է առաջ վազես.

Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ.

Դժբախտությունն այն չէ, որ չես հանդիպել երջանկությանը,այլ այն, որ բաց թողեցիր այն.

Ոչ, թե մեր տխրությունն է տխուր, այլ մեր էժանագին ուրախությունները.

Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց.

Չկա ոչինչ ավելի հետաքրքիր, քան երկու սիրահարների խոսակցությունը, երբ նրանք լռում են.

Եթե ինձ խաբեցիր - ամոթ քեզ
Եթե խաբեցիր երկրորդ անգամ - ամոթ ինձ

Ով վախենում է տառապանքներից, նա արդեն իսկ տառապում է վախից. 

Անհնար է միշտ լինել հերոս, բայց կարելի է միշտ մարդ մնալ.


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis