19 сент. 2011 г.

Ես սպասում էի սրան, փաստորեն ոմանք արդեն իմ բլոգից նյութեր են գողանում



Այսօր որոշեցի դիտել, թե ինչ որոնումների շնորհիվ է Google-ը այցելուներին առաջարկել իմ բլոգը: Առաջին տեղում ինչպես գերել տղամարդուն հարցն էր: Այդ նույն հարցումը գրեցի և ես Google-ում ու պարզվեց մի շատ հետաքրքիր փաստ, որ իմ երկու ամսական բլոգից, շատերի կողմից սիրված կայքերից մեկը, որի անունը ես հիմա չեմ նշի, արդեն նյութեր է գողանում: )) Հիշեցնեմ, որ բլոգում գտնվող բոլոր նկարները, որոնց վրա կան հայերեն գրառումներ,պատրաստված են իմ կողմից և տեղակայված են միայն այս բլոգում: Դե, ինչ-որ տեղ նրանց էլ կարելի է հասկանալ: Մարդիկ այլևս չունեն սեփական գաղափարներ իրենց կայքը հետաքրքրացնելու համար, ուստի դիմում են գողության: Հիմա ես հպարտ եմ որ ավելի քան մեկ տարի գործող կայքը նյութեր է գողանում իմ նորաբաց բլոգից, բայց երկրորդ նմանատիպ քայլը նկատելուց հետո, ամեն ինչ այսքան հանգիստ չի ավարտվի: 
ԱՄՈԹ !!!


1 комментарий:

  1. Ես էլ փնտրեցի գրածդ ("ինչպես գերել տղամարդուն") և պարզ դարձավ "շատերի կողմից սիրված կայքերից մեկը"... որ մեկն էր :)

    ОтветитьУдалить

ShareThis