16 дек. 2011 г.

Հետաքրքիր հնարք ուսանողների համար (եթե կրթության և գիտության նախարարության աշխատակից եք, ապա այս նյութում ոչ մի հետաքրքիր բան չկա,կարող եք դիտել մյուս նյութերը)))))


Համարյա բոլոր ուսանողները քննություններից առաջ սկսում են անհանգստանալ: Ոմանք սկսում են ջանասիրաբար աշխատել ու պատրաստվել քննությաններին, ոմանք էլ ջանասիրաբար մտածել, թե ինչպես шпаргалка պատրաստեն: Չխանգարելով առաջիններին, այս անգամ կփորձեմ օգնել երկրորդ խմբին:)))

Քայլ 1

Նախ մեզ անհրաժեշտ են Coca Cola (0,5լ) և սոսինձ: Զգուշերեն պոկում Կոլայի պիտակը, որպեսզի այն չվնասվի:


Քայլ 2

Scan-ի օգնությամբ պիտակը բեռնում ենք համակարգչի մեջ:


Քայլ 3

Հետո ջնջում ենք այն մասը, որտեղ բաղադրությունը և մեզ համար անհետաքրքիր այլ տեղեկություններ են: Արդյունքում մեզ համար բավակնին մեծ դաշտ է ազատվում, որտեղ մենք կարող ենք գրել մեզ անհրաժեշտ տեղեկությունը:


Քայլ 4

Տպում ենք նկարը և սոսնձում շշի վրա ;))


Հաջող հանձնված քննություններ եմ մաղթում: Սակայն ամենաճիշտ տարբերակը ինտեգրվելն է այն մարդկանց խմբին, ովքեր սովորում են: Հետագա կյանքի ընթացքում Ձեզ այդ գիտելիքները պետք են գալու ու ոչ մի կոլայի շիշ Ձեզ չի փրկի: 


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis