1. Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը:
2. Եթե ես ժամանակ առ ժամանակ չլռեմ, ես չեմ լսի, թե ինչ է ուզում և սպասում կյանքն ինձնից:
3. Մարդկանց խանգարող թերությունն այն է, որ նրանք չեն զգում, թե ինչի են ընդունակ:
4. Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը:
5. Յուրաքանչյուրը լսում է միայն այն, ինչ ինքը հասկանում է:
6. Սիրել՝ նշանակում է դադարել համեմատել:
7. Միայն դժբախտը գիտի, թե ինչ է երջանկությունը:
8. Ճակատագիրը պատահականություն չէ,այլ ընտրության առարկա, նրան չեն սպասում, այլ նվաճում են:
9. Անուշհոտը վարդիկ կուզեն, մարդկությունը մարդից կուզեն:
10. Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել ոչ թե նրա մտքերից,այլ երազանքներից:
Комментариев нет:
Отправить комментарий