26 янв. 2012 г.

Երկու շաբաթից խաղացեք հայտնի Angry Birds խաղը Facebook-ում


Խաղի՝ սոցցանցի համար նախատեսված տարբերակը Facebook-ում կհայտնվի փետրվարի 14-ին: Այս տարբերակն իր մեջ ներառելու է նաև նոր հնարվորություններ, որոնք ցավոք լինելու են վճարովի: Օրինակ՝ 99 ցենտով հնարավոր կլինի ավելի հզոր թռչուն ընտրել կամ երկրաշարժ առաջացնել, որը կքանդի շինության մի մասը,սակայն առանց նմանատիպ հնարավորությունների էլ խաղը բավականին հետաքրքիր է: Հեղինակները խոստանում են, որ Facebook-ում խաղը կկարողանաք խաղալ ամբողջ էկրանով և այն կունենա ավելի կատարելագործված գրաֆիկա: Բացի այդ կկարողանաք նաև մրցել ընկերների հետ Ձեր հավաքած միավորների քանակով: Սոցցանցում խաղի տեղադրման առիթով Ջակարտայում նախատեսվում է անցկացնել միջոցառում, որի անցկացնելու վայրի ընտրությունը բացատրում են նրանով, որ Ջակարտան համարվում է Facebook-ի մայրաքաղաքը: Մինչ օրս այս խաղը բեռնվել է ավելի քան 700 միլիոն անգամ, իսկ մինչև դուրս կգա սոցցանցի համար նախատեսված տարբերակը, առաջարկում եմ խաղալ խաղը այստեղ:



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis