26 янв. 2012 г.

Ռեալ Մադրիդ - Բարսելոնա FCB 2 : 2 RMA (4 : 3)


Վերջացավ ևս մեկ սուպեր կլասիկո: Խոստացված գեղեցիկ խաղին ականատես եղանք բոլորս: Այն, որ Ռեալը կկարողանա նման խաղ ցուցադրել, անգամ ես էի դժվարանում էի հավատալ, սակայն այսօր Ռեալը իսկապես արժանի էր հաղթանակի: Այսօրվա էլ կլասիկոն ավարտվեց հավասար 2:2, սակայն երկու խաղերի արդյունքում հաշիվը 4:3 է, հօգուտ Բարսայի: Իսկ դա նշանակում է, որ Մոուրինյո-Գվարդիոլա հակամարտությունը ևս մեկ անգամ ավարտվեց Գվարդիոլայի հաղթանակով: Բայց ինչևէ, հիմա մի փոքր խոսենք խաղի մասին:

Նախորդ էլ կլասիկոյին նվիրված նյութում նշել էի, թե ինչպես  դիմավորեց Սանտիագո Բերնաբեուն Ռեալին՝ գլխավերևում ծածանելով ակումբի նշանով դրոշակներ, իսկ Կամպ Նոու-ն որոշել էր դիմավորել իր սիրելի թիմին շատ ավելի կազմակերպված և տպավորիչ ձևով՝


Ի տարբերություն նախորդ կլասիկոյի, այս խաղը սկսվեց շատ ավելի լարված և հետաքրքիր: Առաջին խաղակեսի հենց սկզբից Ռեալը մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեց, սակայն դրանցից և ոչ մեկը, ցավոք չավարտվեց այդքան ցանկալի գոլով: Օզիլը փորձեց հեռվից գրավել Պինտոյի պաշտպանած դարպասը, սակայն Պինտոյին խայտառակությունից փրկեց միայն հորիզոնական դարպասաձողը: Նա արդեն այն հույսով, որ գնդակը դուրս կգա դաշտի սահմաններից, նույնիսկ չփորձեց հասնել գնդակին: 






Իսկ սա այն դրվագն է, երբ Ռամոսը գլխի հարվածով գրավեց Պինտոյի պաշտպանած դարպասը, սակայն մրցավարի կարծիքով նա խախտել էր կանոնները, ուստի այս գոլը չհաշվվեց: Բավականին մեծ հիասթափություն, չնայած, որ առջևում դեռ ավելի ծանր հարված էր սպասվում:


 Բարսան միայն ժամանակ առ ժամանակ էր կարողանում ետ բերել գնդակն ու փորձում պատասխան գրոհ կազմակերպել: Բայց առաջին խաղակեսի վերջին 5  և լրացուցիչ րոպեների ընթացքում Բարսելոնան կարողացավ հավաքվել, և ցույց տալ գրագետ և արդյունավետ խաղ, ինչի արդյունքում 43-րդ րոպեին Պեդրոն և 48-րդ րոպեին Ալվեսը մեկական գնդակ ուղարկեցին Կասիլլասի պաշտպանած դարպասը: Առաջին գոլը կազմակերպեց Մեսսին՝ իր շուրջը հավաքելով 3 պաշտպաններին միանգամից փոխանցում կատարեց ձախ կողմում հսկողությունից դուրս մնացած Պեդրոյին, որն էլ կարողացավ գրոհը հասցնել իր տրամաբանական ավարտին: Արդյունքում՝ 1:0



Սա Ռեալի համար արդեն մեծ հոգեբանական հարված էր, բայց, երբ 48-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խորքից առաջ եկած Ալվեսը ուղղակի կրակեց գնդակը Ռեալի դարպասը, շատերը համոզվեցին, որ դա արդեն վերջն է: 



Թիմերը գնացին ընդմիջման 2:0 հաշվով: Ընդմիջման ժամանակ երկրպագուները նույնիսկ երգում էին Բարսայի հիմնը: Սակայն երկրորդ խաղակեսում Ռեալը մեծ անակնկալ ուներ նրանց համար: 70-րդ րոպեին Օզիլի փոխանցումից հետո Ռոնալդուն խաբելով Պինտոյին գնդակը ուղարկեց Բարսելոնայի դարպասը, և հաշիվը դարձավ 2:1՝



Չցանկանալով Բարսելոնային ուշքի գալու հնարավորություն տալ՝ 74-րդ րոպեին Բենզեման շատ գեղեցիկ կերպով հավասարեցրեց հաշիվը: Սա արդեն հույս էր ներշնչում, որ Ռեալը նույնիսկ կկարողանա հաղթանակ տանել, սակայն խաղը այդ հաշվով էլ ավարտվեց՝ 2:2: 


Շատ գեղեցիկ խաղ և արդյունքում էլ հաղթեց ուժեղագույնը, սակայն այս ամենը իր ներկայությամբ, և հետևաբար տգետ ու հիմար խաղով փչացրեց Պեպեն: Անցյալ խաղին նրա արածը դեռ հերիք չէր, այսօր էլ հայտնվելով երկու պաշտպանների արանքում, որոնք ուղղակի փորձում էին հարմար դիրք գրավել, Պեպեն չգիտես ինչու, չգիտես ինչպես իրեն գցեց խոտածածկին հետո մրցավարից փորձեց դեղին քարտ պահանջել իրեն գցելու համար: Չնայած կարևորը Մեսսին այս խաղում կարողացավ նախորդ կլասիկոյի ժամանակ Պեպեյի հետ մաքրել իր հաշիվները: Խաղի ընթացքում Մեսսին սահուն և միևնույն ժամանակ Պեպեյի համար ցավոտ կերպով ուղղակի հավաքեց ոտքերը, ինչի արդյունքում Պեպեն հազիվ մեկ անգամ ողջ խաղի ընթացքում, տեղին հայտնվեց խոտածածկին: Չնայած դեղին քարտի արժանացավ, բայց կարևորը և իր սիրտը հովացրեց, և մերը:

Դե իսկ վերջում փորձենք տրամադրություններս էլ ավելի բարձրացնել այսօրվա խաղի զավեշտալի դրվագների օգնությամբ:







Ով լիներ, որ սենց դեմք չընդուներ :))))


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis