8 февр. 2012 г.

Ինչպես չընկնել մերկացառույցին


Ձմեռն իր հետ բերում է ձյուն, ժամանակ առ ժամանակ անձրև, հետո դրանք հալվում են, սառչում և գետինն ամբողջովին պատվում է մերկասառույցով: Շատերը արդեն այս տարվա առաջին կոշտ վայրէջը կատարել են, իսկ դրանց կրկնությունից կամ ընդհանրապես նման վայրէջքներից խուսափել ցանկացողներին էլ հիմա ուզում եմ պատմել մի քանի կարևոր կանոնների մասին, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում:


1. Քալելուց նայել միայն ու միայն ոտքերի տակ
2. Ձեռքերը չդնել գրպանները, կարելի է նույնիսկ մի փոքր լայն բացել հավասարակշռությունը պահելու համար

3. Աշխատեք քայլել մայթերով, որտեղ մերկացառույցն այդքան էլ հարթ չէ, կամ կան սյուներ կամ պատեր, որոնք կարող են Ձեզ որպես հենարան ծառայել:

4. Քայլելուց աշխատեք չլարել ծնկերը և թուլացնել դրանք, բայց ոչ այնքան, որ ոտքերի վրա կանգնել չկարողանաք :))

5. Չշտապել, չվազել

6. Քայլ կատարել ոտքի ամբողջ թաթով, քայլել դանդաղ և կարճ քայլերով

Բայց, եթե այնուամենայնիվ ընկել եք՝ :(((((


1. Ցավող վայրի վրա որևէ սառը բան դրեք, փաթաթված նախ պոլիէթիլենային տոպրակի ապա կտորի մեջ, բայց ոչ ավել քան 20 րոպե և 5 րոպե ընդմիջումներով: Դա կկանգնեցնի ներքին արյունահոսությունը (դրա ռակայության դեպքում) և կմեղմի ցավը:
2. Տուն հասնելուն պես ցավող վայրի վրա յոդով վանդակներ անել:
3. Եթե ցավերն արդեն անցել են և դրանցից որպես տհաճ հուշ մնացել են միայն կապտուկներ, օգտագործեղ տաքացնող քսուքներ: Դրան կօգնեն, որ կապտուկները շուտ վերանան:
4. Եթե այսքանից հետո Ձեզ մոտ ցավերը շարունակվում են անպայման այցելեք բժշկին: Առողջ եղեք ;)))


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis