15 февр. 2012 г.

Ինչպես համարյա իդեալականորեն թաքցնել թղթապանակները


Յուրաքանչյուր թղթապանակի համար միացնելով Hidden ֆունկցիան, այն դառնում է անտեսանելի յուրաքանչյուր օտար անձի համար: Խնդիրն այն է, որ շատ հեշտ կարելի է միացնել թաքնված թղթապանակների ցուցադրման ռեժիմն ու Ձեր գաղտնիքները միանգամից կբացահայտվեն: Որպեսզի Ձեր թաքցրած թղթապանակները չերևան և ֆայլեր փնտրելուց այդ թղթապանակի մեջ գտնվող ֆայլերը իհայտ չգան, անհրաժեշտ չէ ոչ մի ծրագիր կամ հավելում, բավական է ունենալ մինիմալ գիտելիքներ համակրգչից և վերջ ;)

Քայլ 1

Բացեք Run բաժինը (Start→Run)


Քայլ 2

Հետո անհրաժեշտ է տալ attrib հրահանգը, ինչպես գրված է օրինակում, սակայն չմոռանաք չակերտներում գրված հասցեն փոխել Ձեր թղթապանակի ամբողջական հասցեով և սեղմեք OK:

attrib +s +h “C:\Users\Administrator\Desktop\Mihi Locus”


Քայլ 3

Այժմ թղթապանակն այլևս տեսանելի չէ, նույնիսկ, եթե միացված է թաքնված թղթապանակների ցուցադրման ռեժիմը:


Իսկ հիմա ամենակարևոր պահը: Թղթապանակները նորից տեսնելու համար անհրաժեշտ է նորից բացել դրանք: Դա անելու համար նորից բացում եք Run բաժինը և հավաքում ներքևում նշված կոդը: Սա նույն կոդն է, ուղղակի s և h տառերից առաջ + ի փոխարեն - է դրվում:

attrib -s -h “C:\Users\Administrator\Desktop\Mihi Locus”


3 комментария:

  1. @hnnnnnn exav, bayc hima sax kimanan u iranq el kkaranan im pahac papkan gtnen

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Анонимный ջան եթե ուշադիր լինես, կոդի վերջում նշվում է քո թղթապանակի անունը, դրա համար աշխատի նենց անուն դնես, որ դու հիշես, բայց ուրիշները չիմանան ;)

      Удалить

ShareThis