4 февр. 2012 г.

Սուրբ Սարգիս vs Սուրբ Վալենտին


Կար ժամանակ ,երբ ես Սբ. Սարգսի տոնի մասին իմանում էի միայն ինձանից մեծ բարեկամներիցս, երբ նրանք քննարկում էին տոնի նախորդ գիշերը իրենց կերած աղի բլիթներն ու տեսած-չտեսած երազները: Անկեղծ ասած, մանկական ուշադրությունս գրավում էր ոչ այնքան թեմայի էությունը, որքան պատմողների ոգևորությունը: Ինքս ինձ ծիծաղում էի նրանց միամիտ հավատի ու  նախանձելի հույսի  վրա.... Իսկ փոխարենը մի քանի օր անց նշվող սուրբ Վալենտինի օրը ինձ ավելի իրական էր թվում. մտածում էի, որ  չնայած տոնը բոլորի համար չէ, միևնույն է , գեղեցիկ է:  Ամենուր կարմիր սրտիկներ էին, ծաղիկներ:Մանկական հիշողություններումս այդ օրերը յուրահատուկ խորհրդավորությամբ են դրոշմվել:


Այդ օրերից տարիներ են անցել....
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, իսկ 10 օր անց ողջ աշխարհը կհեղեղեն Վալենտինի օրվան նվիրված զանազան գունավոր ու քաղցր իրերը: Հիմա դժվարանում եմ ասել ` ավելի շատ հիացմունքի է արժանի հանուն քրիստոնեական հավատի սուրբ Սարգիս զորավարի ու 14 քաջերի նահատակությունը, թե պատերազմի տարիներին սիրահարներին գաղտնի ամուսնացնող քահանա Վալենտինի պատմությունը: Բայց մի՞թե միևնույն չէ. սիրող մարդկանց համար ամեն օրն է տոն: Իսկ նրանք ,  ովքեր դեռ այդ պարգևին չեն  արժանացել , արժանի են , որ այդ 2 տոնն էլ ունենան:  Թող գոնե 2 օր  ապրեն մեծ հույսով ու հավատով  ինչ-որ հրաշքի մասին երազելով, 2 օր տոնեն  իրենց  սպասումը :
 P.S.Ադքան ջանք մի՛ գործադրեք. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի :


Նյութը՝ Վ. Քոչարյանի հատուկ mihilocus.blogspot.com-ի համար 


1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    ОтветитьУдалить

ShareThis