Երբ խոսում ենք ժեստերի լեզվի մասին, միագամից պատկերացնում ենք դեմքի կամ ձեռքերի շարժումները, իսկ ոտքերը մեր կողմից մի փոքր արհամարհված են: Եվ շատ իզուր: Որքան հեռու է գտնվում տվյալ մարմնի մասը ուղեղից, այնքան դժվար է դրա շարժումները կառավարել: Եթե շատ հեշտությամբ կարելի է դեմքի անհրաժեշտ արտահայտություն ստանալ, ապա ոտքերի հետ խնդիրն ավելի բարդ է: Հետաքրքիր է այն, որ տղամարդկանց և կանանց շարժումներն ու դրանց նշանկությունները տարբերվում են:
1. Ոտքերի 4 դիրքերը կանգնած վիճակում
1. Ուղիղ, իրար կպած
Սա նշանակում է, որ զրուցակիցը ուշադրությամբ լսում է Ձեզ և, ամենայն հավանականությամբ, կոչումով Ձեզանից ցածր է: Սովորաբար այսպես կանգնում են կարգապահ աշակերտները ուսուցիչների առաջ, կամ զինվորներն իրենցից կոչումով բարձր անձանց հետ խոսելիս:
2. Բացված (ուսերի լայնությամբ)
Այս դիրքը հիմնականում բնորոշ է տղամարդկանց: Նման դիրքով կանգնած մարդն իրեն շատ վստահ է զգում տվյալ միջավայրում:
3. Ոտքերից մեկը մյուսից առաջ է
Կախված նրանից, թե որ կողմ է ուղղված ոտքի թաթը, կարելի է որոշել նրա մտածմունքների օբյեկտը: Եթե մարդը կանգնած է այս դիրքով բազմության մեջ, ապա ոտնաթաթը ուղղված է իրեն ամենահաճելի մարդու կողմը, իսկ եթե նա գտնվում է իրեն ոչ հաճելի վայրում, ապա ոտնաթաթն ուղղված է դեպի մոտակա ելքը:
4. Խաչված ոտքեր
Այս դիրքով մարդիկ ճնշված են տվյալ միջավայրում և նման մարդկանց հետ այդ պահին բավականին դժվար կլինի որևէ կապ հաստատել: Եթե երկու մարդ կանգնած են այս դիրքով, սակայն բավականին բարի դեմքով և ժպտում են, ապա նրանք այդքան էլ չեն վստահում միմյանց, բայց չեն ցանկանում ցույց տալ դա: Ինչպես նաև այս դիրքով մարդիկ կանգնում են, երբ շրջապատում շատ անծանոթ մարդիկ կան: Կարող եք հետաքրքիր թեստ անցկացնել: Կանգնեք այս դիրքով անձանց մոտ, որոնց չեք ճանաչում, և մի փոքր անց նրանք նույնպես կխաչեն ձեռքերը կամ ոտքերը: Ասում են՝ այս դիքը ունի վարակիչ հատկություն :))
2. Մրսում է կամ ընդունել է պաշպանողական դիրք
Հաճախ մարդիկ արդարացնում են իրենց ոտքերի կամ ձեռքերի խաչումը նրանով, որ մրսում են կամ բնական կարիքներն են ցանկանում հոգալ:
Նախ, եթե մարդիկ մրսում են, ձեռքերը խաչում են, բայց պահում են մատները թևերի տակ, այլ ոչ թե վրան: Իսկ, եթե ցանկանում են հոգալ բնական կարիքները, ոտքերը ավելի ձիգ են պահում և որքան հնարավոր է ուժեղ սեղմում են իրար, իսկ պաշտպանողական դիրք ընդունելիս ոտքերն ավելի ազատ են և հանգիստ: Կարող են նաև ասել, որ այդ դիրքում իրենք իրենց հարմար են զգում, այս դեպքում միայն կարող եմ ասել, որ նման մարդիկ ցանկացած միջավայրում իրենց ճնշված են զգում:
3. Ամերիկյան քառյակ
Այս դիրքը առավել բնորոշ է տղամարդկանց: Նրանք դիտվում են առավել էներգետիկ և երիտասարդ: Այս դիքով նստած մարդիկ հավանաբար իրենց առավել բարձր են դասում Ձեզնից և դժվար միանգամից համաձայնեն Ձեր կարծիքի հետ: Սակայն դա չի նշանակում, որ Դուք չեք կարող նրան ինչ-որ բան համոզել: Փաստ է այն, որ միայն այն մարդկանց է անհնար համոզել, ովքեր երկու ոտքերն ամուր դրել են գետնին, այնպես որ մի հանձնվեք քանի դեռ Ձեր զրուցակցի թեկուզ մեկ ոտքը գետնին չէ:
4. Ոտնաթաթերի խաչում
Ոտնաթաթերի խաչումը նշանակում է, որ տվյալ անձը բացասական մտքեր ունի, բայց փորձում է հաղթահարել դրանք: Այս դիրքով մարդիկ սովորաբար նստում են, ընդունարանում՝ օրինակ ատամնաբույժի մոտ:
5. Կարճ կիսաշրջազգեստի էֆեկտ :))
Նման դիրք կարող են ընդունել նաև կարճ կիսաշրջազգեստով կանայք: Այնպես որ մի շտապեք եզրակացնել, որ նրանց մեջ բացասական մտքեր կան: Իսկ տղամարդկանց դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է :)))
Ճանաչեք Ձեզ շրջապատող մարդկանց ժեստերը և կհասկանաք նրանց մտքերը ;)))
Комментариев нет:
Отправить комментарий