11 апр. 2012 г.

Տիտանիկյան ողբերգությունից 100 տարի անց (Մաս 1)


19-րդ դարի կեսերին բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները տարված էին մի գաղափարով. ստեղծել մի նավ որը կարժանանա «Ամենակարճ ժամանակում Ատլանտյան օվկիանոսը հատող նավ» մրցանակին: Այս մրցանակին արժանանալու ձգտումները ստիպում էին մարդկանց շոգենավերով դուրս գալ օվկիանոս՝ անտեսելով ամեն տեսակի վտանգներ:

Առաջին ընկերությունը, որ մտածեց նման մրցումներից եկող եկամուտների մասին «Ուայթ Սթար Լայն»-ն էր: Նա միանգամից պատվիրեց երեք շոգենավ, որոնցում շեշտը դրված էր ուղևորների հարմարավետության ապահովման վրա: Առաջինը եղավ «Օլիմպիկ» շոգենավը, որը ուղևորների հարմարավետության և սպասարկման բարձր մակարդակի շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերեց:

 

1912 թվականին Բելֆասթ քաղաքում արդեն պատրաստ էր սուպերշոգենավ «Տիտանիկ»-ը: Այն հաշվարկված էր 2584 անձի համար: Այս շոգենավը զարմացնում ու հիացնում էր բոլորին: Սրահները՝ յուրահատուկ ոճերով, թուրքական բաղնիքներով և լողավազաններով, ձմեռային այգի և ընթերցասրահ: Սա էլ հող հանդիսացավ երրորդ շոգենավի ստեղծմանը:

 

 

 

Իսկ երրորդը «Բրիտանիկ»-ն էր

 

Տիտանիկով ճամփորդելու համար մարդիկ չէին շտապում տոմսեր ձեռք բերել: Միայն մեծ պահանջարկ ունեին առաջին կարգի սենյակները, այդ պատճառով էլ Տիտանիկն իր առաջին և թերևս վերջին ճամփորդությանը մեկնեց կիսադատարկ վիճակում: Սակայն առաջին կարգի և լյուքս սենյակներն արդեն զբաղեցրել էին 57 միլիոնատերեր:

Սա ամենամեծ շոգենավն էր, որ մինչ այդ կառուցվել էր: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք դրա չափսերը, դիտեք այս նկարը, որտեղ Տիտանիկի չափսերը համեմատում են հայտնի շինությունների հետ ;)


1. Ֆիլադելֆիայի քաղաքային դահլիճ - 162 մ
2. Վաշինգթոնի ազգային հուշարձան - 169 մ
3. Մետրոպոլիտենի աշտարակ Նյու Յորքում - 213 մ
4. Նյու Վուլֆորդ Բիլդինգ Նյու Յորքում - 240 մ
5. Քյոլնի տաճար - 160 մ
6. Գիզայի Մեծ բուրգ - 146 մ

1912թ. ապրիլի 10

12:00 - Տիտանիկը դուրս է գալիս նավահանգստից և հազիվ է խուսափում ամերիկյան «Նյու Յորք» լայների հետ բախումից:

1912. ապրիլ 11

Տիտանիկը Կվինսթաունից սկսում է իր առաջին և վերջին նավարկությունը 1316 ուղևորով և  անձնակազմի 891 անդամներով:


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis