25 апр. 2012 г.

Ինչպես համոզել կնոջը, որ նա սխալ է


Ասում են, եթե կինը սխալ է, պետք է նրանից ներողություն խնդրել, բայց այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է, գոնե փորձել բանավիճել կնոջ հետ ;)

Քայլ 1

Երբեք կնոջը չի կարելի ասել, որ նա սխալ է: Հիշեք, որ վեճը չի հաղթում նա, ով վերջինն է ինչ-որ բան ասում (ինչպես կարծում են շատ կանայք), այլ նա ում հաջողվում է կոտրել դիմացինի ինքնավստահությունը: Ժամանակի խնայողության համար ամենահեշտ եղանակը մի անգամից խոստովանելն է, որ նա ճիշտ է, բայց հետո ասում եք «իսկ հիմա արի միասին մտածենք, չէ որ......» և արտահայտեք Ձեր կարծիքը հարցի շուրջ: Այս կերպ, Դուք կարծես անցնում եք նրա կողմը, և նման դեպքում Ձեզ գոնե ավելի ուշադիր կլսեն և ավելի հանգիստ կընդունեն Ձեր ասածը:

Քայլ 2

 Եթե նույնիսկ չեք հասկանում, թե նա ինչ է ասում Ձեզ, միևնույն է մոռացեք «ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչ ես դուրս տալիս» և նման արտահայտությունները: Նույնիսկ, եթե նա մի շարք անիմաստ բաներ է խոսում, որոնց իմաստը չեք էլ հասկանում, երբեք մի ասեք, որ նա նորից կրկնի իր ասածը: Նախ առաջին` երկրորդ անգամ կրկնելուց հետո էլ Դուք ոչինչ չեք հասկանա: Երկրորդ` նա անմիջապես մտածելու է, որ ինքն իդեալական է արտահայտվել և կմեղադրի Ձեզ, որ իրեն ուշադիր չեք լսել և թքած ունեք իր կարծիքի վրա: Ավելի լավ է ասեք «ես հասկացա ինչ ես ցանկանում ասել, բայց արի ավելի մանրամասն խոսենք ահա այս հարցի շուրջ.....» և ասում եք այն, ինչը Ձեզ համար անհասկանալի էր նրա խոսքերում:

Քայլ 3

Երբեք մի բարձրացրեք Ձեր ձայնը նրա վրա: Դա անպայման կհանգեցնի «Ինչու ես գոռում ինձ վրա :(» հարցին, և Դուք կհայտնվեք անխիղճ գազանի, իսկ նա զոհի դերում: Հակառակը, օգտագործեք պահը, երբ նա բարձր տոնով կխոսի Ձեր հետ, և ասեք, որ նման տոնով Դուք չեք կարող զրուցել նրա հետ: Այս դեպքում նա իրեն մեղավոր կզգա և Դուք մեծ առավելություն կստանաք ;) 

Քայլ 4

Երբեք մի քննադատեք նրա մտածողությունը: Ավելի լավ է սկսեք այսպես. «Չէ դու շատ խելացի կին ես, և ինքդ էլ գիտես, որ .....» ու էլի Ձեր կարծիքն այդ հարցի շուրջ:

Քայլ 5

Մի հաստատեք Ձեր կարծիքը, մայրիկի, տատիկի, կամ Ձեր նախկին ընկերուհու ասածներով: Փորձեք անել դա այն մարդկանց օրինակով, ովքեր հեղինակություն են ոչ թե Ձեր, այլ նրա համար:

Քայլ 6

Երբեք մի փորձեք օգտագործել  «Բայց քիչ առաջ ինքդ ասացիր, որ.....» արտահայտությունը, միևնույն է չեք կարողանա պատասխանել նրա «Հա, ասեցի, ու ինչ» հարցին:

Քայլ 7

Եվ իհարկե, Ձեր ճիշտ լինելը փորձեք ապացուցել կարճ`մի քանի բառով: Որքան քիչ են այն բառերը, որոնցից կինը կարող է կախվել, այնքան ավելի լավ Ձեզ համար:


1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

ShareThis