24 авг. 2011 г.

Աշխարհի ամենաանսովոր փողերը


Մանրադրամներ Աստղային պատերազմների կերպարներով.


Քանի որ խաղաղօվկիանոսյան Նիուե փոքր պետությունը շատ քիչ միջոցներ ունի գումար աշխատելու, որոշել է գումար աշխատել հենց  փողի միջոցով: Պետությունը թողարկում է տարադրամներ սիրված Աստղային պատերազմներ ֆիլմի հերոսների նկարներով: Այս դրամները, որոնք տեղ են գտնում բազմաթիվ հավաքածուներում, արժեն ընդամենը 390 դոլլար:


Մետաղադրամ արքայադուստր Դիանայի պատկերով.



Աշխարհը շատ էր սիրում Դիանա թագուհուն իր բարության, գեղեցկության ու անկեղծության համար: Բայց ամենաշատը նրան սիրում էին Կուկա կղզում,որտեղ թողարկել են մետաղադրամ` նվիրված լեդի Դիի ողբերգական մահվան տասնամյակին:

Միլլիոն դոլլարանոց թղթադրամ բառիս բուն իմաստով : ))


Այժմ ամենամեծ արժողությամբ թղթադրամը 100 դոլլարն է, բայց կար ժամանակ,երբ կաին նաև 200, 500 և նույնիսկ 1,000,000 դոլլարանոց թղթադրամներ: Իհարկե, վերջինս միայն հուշանվերի տարբերակով: Օրինակ` 1988 թվականին այն թողարկվում էր որպես Միլլիոնատերերի միաջազգային ակումբի անդամատոմս:

Միլլիարդ դոլլարանոց թղթադրամ.


Աշխարհում իր նոմինալով ամենամեծ թղթադրամը բաց է թողնվել Հունգարիայում  հետպատերազմյան ահռելի ինֆլյացիայից և դենոմինացիայից հետո: Այն արժե սիքստիլլիոն պենգա (հունգարական դրամ), որը հավասար է միլլարդ տրիլլիոն դոլլարի, այսինքն` քսանմեկ զրո 1-ից հետո:
1,000,000,000,000,000,000,000 

Ծավալային դրամներ


Սոմալիում, ինչպես երևում է, չեն վստահում հարթ թղթադրամներին. նրանք բաց են թողել ծավալային դրամներ` խորանարդի, գնդի և բուրգի տեսքով:  


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis